Աշխարհ

26.07.2015 14:58


Արևի վրա միջին կարգի երկու բռնկում է տեղի ունեցել

Արևի վրա միջին կարգի երկու բռնկում է տեղի ունեցել

Ակադեմիկոս Ե.Կ. Ֆեոդորովի անվան Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի մասնագետները հուլիսի 24–ին Արևի վրա միջին աստիճանի երկու իմպուլսային բռնկում են արձանագրել։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն։

«Արևի սկավառակի վրա չորս ոչ մեծ հետքերի խմբեր են նկատվում։ Դրանցից մեկում С աստիճանի երկու բռնկում է տեղի ունեցել»,–ասվում է ինտիտուտի հայտարարությունում։

Արևային ակտիվացումը ցիկլային բնույթ ունի։ Բռնկումները լինում են հինգ աստիճանի՝ A, B, C, M և X։

Որոշ գիտնականների կանխատեսումներով՝ 2030–2040 թթ. կդիտվի արևային նվազագույն ակտիվություն, ինչը կհանգեցնի ջերմաստիճանի այնպիսի անկման, ինչպիսին եղել է Եվրոպայում՝ ուշ միջնադարում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը