Աշխարհ

26.07.2015 11:17


Հիլարի Քլինթոնը հերքել է անձնական փոստից գաղտնի նամակներ ուղարկելու բոլոր մեղադրանքները

Հիլարի Քլինթոնը հերքել է անձնական փոստից գաղտնի նամակներ ուղարկելու բոլոր մեղադրանքները

ԱՄՆ նախկին պետքարտուղար, այժմ այդ երկրի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հերքել է բոլոր մեղադրանքները՝ կապված գաղտնի տեղեկատվություն պարունակող նամակներն անձնական փոստով ուղարկելու հետ։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

«Ես ո՛չ ուղարկել եմ, ո՛չ որևէ այնպիսի բան ստացել, ինչը գաղտնիության տակ ներառված կլիներ այն ժամանակ»,–ասել է Քլինթոնը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետդեպն արդեն իսկ հրապարակել է Քլինթոնի նամակագրության մի մասը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը