«Պինոչետն էլ էր փորձում ամեն գնով անցկացնել սահմանադրական փոփոխությունները»
Սահմանադրական փոփոխություններին դեմ «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը նոր ձեռնարկով է հանդես եկել. հրավիրում է դիտելու «No» ֆիլմը, որը ներկայացնում է 1988թ.-ի Չիլիի դեպքերը, երբ Չիլիի ռազմական բռնապետ Ավգուստո Պինոչետը հայտարարեց սահմանադրական փոփոխությունների մասին: Դրա արդյունքում նա պետք է երկարաձգեր իր իշխանությունը: Իրականում հակառակը տեղի ունեցավ, հանրությունը համախմբվեց և «Ոչ»-ի միջոցով տապալեց Պինոչետի սահմանադրական ծրագրերը:
«Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, թե իրադարձությունները շատ նման են, նույն Պինոչետը սահմանադրական փոփոխությունների միջոցով փորձում էր իշխանության վերարտադրության հասնել, նույնն այժմ կատարվում է Հայաստանում. «Ս. Սարգսյանն ուզում է սահմանադրական փոփոխությունների միջոցով վերարտադրել իր իշխանությունն ու պահել այն, այս երկու գործողությունները շատ նման են իրար, ու նաեւ այդ ֆիլմում ցուցադրվում է, թե ինչպես է հանրությունը երբ որ մոբիլիզանում է, տարբեր խմբերի մոբիլիզացիայի շնորհիվ հնարավոր է տապալել այդ գործընթացը, քանի որ մեր նպատակը հենց ՍԴ փոփոխությունները թույլ չտալն է, այս օրինակով ուզում ենք, որ հանրությունը գա այդ ֆիլմի միջոցով տեսնի, որ այդ հնարավորությունը կա, ու այդ հնարավորությունը կարող ենք նաեւ մենք օգտագործենք ու տապալենք այդ գործընթացը»,- նշեց Ա. Գրիգորյանը:
Ու քանի որ հայաստանյան վերջին ընտրական գործընթացները ցույց են տալիս, որ Հայաստանում վերարտադրության նպատակով ամեն բան արվում է՝ վարչական ռեսուրսի կիրառում, ընտրակեղծիք, ընտրակաշառք եւ այլ հնարավոր մեխանիզմների կիրառում, ապա մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով որքանո՞վ է հավանական, որ Չիլիի օրինակը Հայաստանի դեպքում հնարավոր կդառնա.
«Պինոչետն էլ էր փորձում ամեն գնով անցկացնել, ու ասեմ, որ Պինոչետի դիրքերը շատ ավելի ուժեղ էին այդ ժամանակ Չիլիում, քան Սերժ Սարգսյանի, ու ասեմ, որ Պինոչետի ժամանակ բռնապետությունն ավելի ուժեղ էր, այդ նույն ճնշումներն ու ամեն ինչ իրենք անում էին, որպեսզի իրենց իշխանությունը երկարաձգեին, բայց հանրության մեջ մոբիլիզացիա տեղի ունեցավ, եւ այդ հնարավորությունները գրեթե ամբողջությամբ սահմանափակվեցին»:

Մանրամասները՝ ԳԱԼԱ–ում։