Լրահոս

14.11.2009 14:07

ՄԻՊ. «Եվ՛ իշխանությունները, և՛ ընդդիմությունը ավտորիտար քաղաքական մշակույթի կրողներ են»

ՄԻՊ. «Եվ՛ իշխանությունները, և՛ ընդդիմությունը ավտորիտար քաղաքական մշակույթի կրողներ են»

Նոյեմբերի 14-ին Կովկասյան ինստիտուտում տեղի է ունեցել գիտաժողով՝ նվիրված ԶԼՄ-ներում հանդուրժողականության մոնիթորինգի և ուսումնասիրման մեթոդներին։ Գիտաժողովի բանախոսներն էին Կովկասյան ինստիտուտի ներկայացուցիչ Նինա Իսկանդարյանը, «Կրթությունը հասարակությանը» հիմնադրամի ներկայացուցիչ Դիանա Միրոլյուբովան, ՀՀ ՄԻՊ Արմեն Հարությունյանը, Երևանի մամուլի ակումբի ներկայացուցիչ Արմեն Նիկողոսյանը և «Սովա» կենտրոնի ներկայացուցիչ Գալինա Կոժևնիկովան։

Ներկայացնելով հայկական ԶԼՄ-ներում հանդուրժողականության վերաբերյալ անցկացված մոնիթորինգի արդյունքները՝ Նինա Իսկանդարյանը նշել է, որ էլեկտրոնային և տպագիր լրատվամիջոցներում անհանդուրժողականությունը կազմում է 40%, իսկ հեռուստատեսությունում՝ 15%։

Գիտաժողովին ելույթ ունենալով՝ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ ԶԼՄ-ները երկրում տիրող իրավիճակի հայելին են, և ինչպիսին երկրում է հանդուրժողականության իրավիճակը, այդպես է նաև ԶԼՄ-ում։

-Մինչև մենք չհաղթահարենք այս միակենտրոն-քաղաքական և օլիգարխիկ-տնտեսական համակարգը, այս հարցում լուրջ առաջընթաց չենք արձանագրի,- ընդգծել է Ա. Հարությունյանը։

Նա նաև նշել է, որ հանդուրժողականության առումով ինքը վերապահումներ ունի ընդհանուր առմամբ համակարգի, պետության և իշխանության նկատմամբ, ինչպես նաև ընդդիմության։

-Եկեք անկեղծ լինենք՝ և՛ իշխանությունները, և՛ ընդդիմությունն ավտորիտար քաղաքական մշակույթի կրողներ են։ Դա մեր խնդիրն է։ Երբ կարդում ես պրոիշխանական և պրոընդդիմադիր թերթերը, հասկանալի է դառնում՝ նրանք նույն մշակույթի կրողներն են։ «Ով մեզ հետ չէ, նա մեր դեմ է» նեոբոլշևիզմն ուղղակի սպանում է։ Չէ՞ որ դա լուրջ մարտահրավեր է նաև լրագրողական հանրությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։