Լրահոս

25.07.2015 15:00


Աշտարակում հին ունիվերմագի չգործող շենքում հայտնաբերվել է տղամարդու դի

Աշտարակում հին ունիվերմագի չգործող շենքում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ հուլիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի հին ունիվերմագի չգործող շենքում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված շինության մեջ հայտնաբերել են Էջմիածին քաղաքի բնակիչ, 49-ամյա Վալենտին Հունանյանի դին՝ ձախ դաստակի կտրված վերքով:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը