Աշխարհ

26.07.2015 01:12


Վիլնյուսում մերկ ֆոտոսեսիա են կազմակերպել խորհրդային արձանների տեղում (լուսանկար, տեսանյութ)

Վիլնյուսում մերկ ֆոտոսեսիա են կազմակերպել խորհրդային արձանների տեղում (լուսանկար, տեսանյութ)

Մեծ սկանդալ է հասունացել Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում: Ինչպես տեղեկացնում է «Россия 1»-ը, կիսամերկ աղջիկները լուսանկարվել են մի քանի օր առաջ մեծ աղմուկով ապամոնտաժված, խորհրդային շրջանի հուշարձանների պատվանդանների վրա և լուսանկարները տեղադրել համացանցում:

Նշվում է, որ 1952թ. Կանաչ կամրջի վրա տեղադրված հուշարձանները ապամոնտաժվել են հուլիսի 20-ի գիշերը: Իշխանությունները սկզբից հայտարարել էին, որ հուշարձաններն ապամոնտաժվում են վերակառուցման նպատակով, սակայն ավելի ուշ Վիլնյուսի քաղաքապետ Ռեմիգիյուս Շիմաշյուսը խոստովանել է, որ հուշարձաններն այլևս չեն տեղադրվելու, քանի որ նման հուշարձանների առկայությունը վիրավորում է այն բոլոր մարդկանց, ովքեր ազատում էին Լիտվան խորհրդային շրջափակումից։

Հիշեցնենք, որ Վիլնյուսի Կանաչ կամրջի վրա տեղադրված արձանախումբը պատկերում էր Կարմիր բանակի զինվորներին, խորհրդային բանվորներին, գյուղացիներին և ուսանողներին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը