Աշխարհ

25.07.2015 13:27


Հրապարակվել են սեպտեմբերի 11–ի մասին առաջին անգամ լսող Բուշի լուսանկարները

Հրապարակվել են սեպտեմբերի 11–ի մասին առաջին անգամ լսող Բուշի լուսանկարները

Համացանցում լուսանկարներ են հրապարակվել, որտեղ պատկերված է այն պահը, թե ինչպես է արձագանքել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը սեպտեմբերի 11–ի ահաբեկչության մասին առաջին անգամ լսելիս։ Այս մասին հայտնում է «ren.tv»–ն։

Սպիտակ տան ապաստարանում նախագահ Ջորջ Բուշը, փոխնախագահ Դիկ Չեյնին, պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, Կենտրոնական հետախուզական ծառայության տնօրեն Ջորջ Թենեթը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ քննարկում են ողբերգական դեպքը։

Նրանց դեմքին արտացոլված են շոկ ու տագնապ։ Քաղաքական գործիչները հեռուստացույցով դիտում են ահաբեկչական գործողության կադրերը և բանակցություններ վարում։ Բուշը շատ լարված է, կծում է շրթունքները։

Լուսանկարներն արվել են Չեյնիի անձնական լուսանկարչի կողմից։ Ազգային արխիվում գտնվող լուսանկարները հրապարակվել են համաձայն ազատ տեղեկատվության մասին ԱՄՆ օրենքի։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը