«Fiat Chrysler»–ը հետ է կանչում իր մեքենաները ցանցահենների պատճառով
Հանրահայտ «Fiat Chrysler» կոնցեռնը որոշել է ԱՄՆ-ից հետ կանչել մոտ 1,4 մլն ավտոմեքենա՝ անվտանգության ծրագրային ապահովում տեղադրելու համար:
Ինչպես տեղեկացնում է «Reuters»-ը, ցանցահենները կարող են մուտք գործել մեքենայի կարևորագույն կետեր՝ ղեկին, շարժիչին և այլն, ինչը կարող է ՃՏՊ-ի պատճառ դառնալ: Այդ իսկ պատճառով ընկերությունը որոշել է անհապաղ լուծել այդ խնդիրը:
Մեքենաների կատարելագործման անհրաժեշտության մասին որոշումը «Fiat Chrysler»-ի մասնագետներն ընդունել են այն բանից հետո, երբ մասնագետները ներկայացրել են ընկերության կողմից արտադրվող ժամանակակից մոդելների խոցելիությունը՝ անջատելով շարժի մեջ գտնվող «Jeep Cherokee»-ի շարժիչը:
Օգտագործելով այն հանգամանքը, որ նոր մոդելները միացված են համացանցին, մասնագետները տեղեկությունների մշակման և փոխանցման սարքերի միջոցներով ցուցադրել են, թե ցանցահեններն ինչպես կարող են արգելափակել մեքենայի ղեկը կամ արգելակները՝ գտնվելով մեքենայից հսկայական հեռավորության վրա և ոչ մի կերպ չբացահայտելով իրենց ներկայությունը:
Կոնցեռնի ներկայացուցիչներն ընդգծել են, որ ցանցահենների պատճառով դեռևս որևէ ՃՏՊ տեղի չի ունեցել: Սակայն, մինչ մասնագետները փորձում են լուծել խնդիրը, ԱՄՆ ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային կոմիտեն պաշտոնական հայտարարություն է տարածել, որտեղ կասկած է հայտնել, որ «Fiat Chrysler»-ին կհաջողվի լուծել խնդիրը մեքենաները հետ կանչելով և նոր ծրագրային ապահովում տեղադրելով։

7or.am