Թուրքիան հաստատել է, որ Իրաքում քուրդ գրոհայինների դիրքերին ավիահարված է հասցրել
Թուրքիայի Կառավարությունը հայտարարություն է տարածել, որով հաստատել է Իրաքի հյուսիսում քուրդ գրոհայինների դիրքերին ավիահարված հասցնելու մասին տեղեկատվությունը։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն։
Նշվում է, որ թուրքական ռազմաօդային ուժերը ոչնչացրել են Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինների ճամբարները և զենքի պահեստները։
Ռմբակոծվել են նաև Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետության» դիրքերը։
Նշվում է, որ այս գործողությունների մասին Թուրքիան տեղեկացրել է միջազգային կազմակերպություններին, մասնավորապես՝ ՄԱԿ–ին և ՆԱՏՕ–ին։

7or.am