Աշխարհ

25.07.2015 19:28


Տղամարդիկ 2 անգամ ավելի շատ են սելֆի անում ղեկի դիմաց, քան կանայք

Տղամարդիկ 2 անգամ ավելի շատ են սելֆի անում ղեկի դիմաց, քան կանայք

Ուշագրավ հարցում է անցկացվել Մեծ Բրիտանիայում, որի նպատակն էր պարզել, թե որքան հաճախ են վարորդները սելֆի անում: «Daily Mail»-ի փոխանցմամբ՝ մասնագիտական մեքենավարման ինստիտուտի մասնագետների կողմից իրականացված հարցման արդյունքում պարզվել է, որ վերջին ամսվա ընթացքում վարորդների 9%-ը մեքենա վարելիս սելֆի է արել:

Ուշագրավն այն է, որ մեքենա վարելիս կանայք ավելի հազվադեպ են սելֆի անում, քան տղամարդիկ: Այսպես, օրինակ, կանանց միայն 5%-ն է խոստովանել, որ մեքենա վարելու ընթացքում «սելֆի» է արել, մինչդեռ տղամարդկանց շրջանում այդ թիվը կազմում է 12%: Բացի այդ, հարցվածների 8%-ը նշել է, որ մեքենա վարելիս օգտվում է «Skype»-ից կամ «FaceTimе»-ից:

18-24 տարեկան խմբում մեքենայի ղեկին տեսանյութ դիտելու սիրահարների թիվն ավելացել է 15%-ով, 25-32 տարեկան խմբում՝ 19%-ով, իսկ ավտոսիրահարների մոտ 18%-ը մեքենա վարելիս օգտվում է ցանցային ծառայություններից:

Մասնագետների կարծիքով մեքենա վարելու ընթացքում գաջեթների օգտագործման աճող միտումը հանգեցնում է ՃՏՊ-ի թվի աճի, քանի որ մեքենայի ղեկին սմարթֆոնի օգտագործումը ոչ պակաս վտանգավոր է, քան հարբած վիճակում ղեկի դիմաց նստելը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը