Լրահոս

14.11.2009 13:52

«Եթե Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում առաջընթաց չարձանագրվի...»

«Եթե Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում առաջընթաց չարձանագրվի...»

Օբամայի կառավարությունը համոզված չէ, որ Թուրքիայի խորհրդարանը կհաստատի հայ-թուրքական արձանագրությունները, եթե ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջընթաց չարձանագրվի։ Այս մասին, ինչպես գրում է թուրքական «Milliyet» պարբերականը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը երեկ՝ Թուրքիայի մայաքաղաքում պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված հանդիպման ժամանակ։

«Դժվար կլինի Թուրքիայի պառլամենտից հայ-թուրքական արձանագրությունների վավերացում ակնկալելը, եթե Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացը չբարելավվի»,-Գորդոնի մամուլի ասուլիսում հնչած այս խոսքերն է ընդգծել Սփյուռքի «Ասբարեզ» պարբերականը։

Նշենք, որ ԱՄՆ ներկայացուցիչը Անկարայում է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի՝ դեկտեմբերի 7-ին ԱՄՆ նախատեսված պաշտոնական այցից առաջ։ ԱՄՆ այցի շրջանակներում Էրդողանն անձամբ կհանդիպի Օբամային և կքննարկի մի շարք հարցեր, այդ թվում նաև Թուրքիայի արտաքին քաղաքականությունը Մերձավոր Արևելքում, Կենտրոնական Ասիայում և հատկապես Կովկասում։

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Գորդոնը նաև նշել է, որ պաշտոնական Վաշինգթոնը Թուրքիային առավել սերտ համագործակցության է հրավիրում միջազգային խնդիրների կարգավորման համատեքստում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։