Աշխարհ

25.07.2015 10:08


Պորոշենկոն թույլատրել է վաճառել ընկերությունների գույքը «Նավթոգազի» պարտքերի դիմաց

Պորոշենկոն թույլատրել է վաճառել ընկերությունների գույքը «Նավթոգազի» պարտքերի դիմաց

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ընկերությունների գույքի հարկադրական իրացման մորատորիումը չեղարկող օրենք է ստորագրել՝ մարելու ԱԲԸ «Նավթոգազ Ուկրաինա»–ի պարտքը։ Այս մասին ասվում է նախագահի վարչակազմի կայքում։

Ինչպես ճեպազրույցի ժամանակ ասել է նախարարների կաբինետում նախագահի ներկայացուցիչը՝ Ալեքսանդր Դանիլյուկը, մորատորիումը չի տարածվում գույքի հարկադիր իրացման վրա՝ «Նավթոգազ Ուկրաինա»–ի պարտքը մարելու համար։

«Ներկայիս օրենքի նպատակն ԱԲԸ «Նավթոգազ Ուկրաինա»–ի ֆինանսական դրության կայունացումն է»,–ասել է Դանիլյուկը՝ հավելելով, որ այդ կառույցին ընդհանուր պարտքը հասել է 6 մլրդ գրիվնայի։

«Մենք հույս ունենք, որ ԱՄՀ տնօրենների խորհուրդն Ուկրաինային 1,7 մլրդ դոլարի հերթական տրանշը տրամադրելու որոշում կընդունի»,–ասել է նախագահի ներկայացուցիչը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի Գերագույն ռադան առաջին ընթերցմամբ հաստատել է «Նավթոգազ»–ի պարտքերը մարելու համար ընկերությունների գույքի հարկադիր իրացման մորատորիումի չեղարկման մասին օրինագիծը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը