Կոտայքի մարզում «Գազ 31»-ը մխրճվել է բեռնատար «Զիլ»-ի մեջ. կան վիրավորներ
Հուլիսի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Գազ 3110 մակնիշի 50 NՏ 101 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս բախվել է ՌԴ Ռոստովի մարզի բնակիչ, 45-ամյա Օլեգ Ուստիանսկիի վարած Daweoo մակնիշի K 955 PR 161 համարանիշի բեռնատար ավտոմեքենայի հետնամասին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գազ 3110-ի մեջ գտնվող Երևան քաղաքի Սարի թաղի բնակիչներ, 30-ամյա Նշան Պապիկյանը և 30-ամյա Հովհաննես Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ «shamshyan.com»–ում։