Աշխարհ

25.07.2015 09:50


ԱՄՆ–ը նոր զորավարժություններ կանցկացնի Ուկրաինայում

ԱՄՆ–ը նոր զորավարժություններ կանցկացնի Ուկրաինայում

ԱՄՆ–ը մտադիր է նոր զորավարժություններ անցկացնել Ուկրաինայի արևմուտքում՝ Լեհաստանի սահմանից քիչ հեռու։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները։

«Այդ զինավարժությունները նման կլինեն ազգային գվարդիայի վարժություններին, որոնց մասին մենք հայտարարել էինք մարտին»,–«ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ ասել է Թոները։

Նրա խոսքերով՝ աշնանը Միացյալ Նահանգները, երկու երկրների միջև երկարաժամկետ համագործակցության շրջանակներում, կօգնի Ուկրաինային զինված ուժերի անհատական կազմի պատրաստության գործում։

Նշենք, որ հուլիսի 21–ին Ուկրաինայի Լվովի մարզում մեկնարկել են «Saber Guardian/Rapid Trident 2015» միջազգային զորավարժությունները։ Դրանց ուկրաինական կողմից մասնակցում է մոտ 800 զինծառայող, իսկ մոտ 2 հազ մարդ՝ ՆԱՏՕ–ի անդամ մյուս երկրներից, ամենաշատը՝ ԱՄՆ–ից։ Ուկրաինայի ՊՆ–ն զորավարժությունները համարել է այդ ձևաչափով այս տարի կայացած ամենազանգվածային վարժությունները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը