Դեսպան. «Իրան–Հայաստան երկաթգծի կառուցման համար այս պահին ներդրող չկա»
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մուհամմադ Ռաիսին այսօր հրավիրված ասուլիսում նշել է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո Հայաստանի և մյուս հարևանների հետ հարաբերությունն է՛լ ավելի կզարգանան:
–Միջազգային հանրությունը հասկացավ, որ այդ միջուկային ծրագիրը զուտ խաղաղ նպատակներ է հետապնդում: ՄԱԿ-ի ԱԽ-ն էլ իր համաձայնությունը տվեց Իրանի կողմից ուրան հարստացնելուն։ Իրանի և «վեցնյակի» համաձայնագիրը շատ կարևոր ազդեցություն կունենա տարածաշրջանի համար,- ասել է դեսպանը:
Նա նաև հավելել է, որ հաջորդ ամիս Հայաստան է ժամանելու Իրանի փոխնախագահը։
Ինչ վերաբերում է Իրան–Հայաստան երկաթգծի կառուցմանը, ապա դեսպանը նշել է, որ այդ ծրագրի համար 3 միլիարդ 200 միլիոն դոլար է անհրաժեշտ, սակայն այս պահին ներդրող չկա:

7or.am