Չինացի վիրաբույժն ավարտել է վիրահատությունը՝ չնայած այդ պահին սեփական աորտայի պատռվածքին (լուսանկար)
Չինական Ձյանսու նահանգի Ձինձյան քաղաքի հիվանդանոցներից մեկի բժշկին հաջողվել է ավարտել հիվանդի սրտի բարդ վիրահատությունը՝ չնայած այն հանգամանքին, որ վիրահատության ժամանակ նրա մոտ աորտայի պատռվածք է տեղի ունեցել: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ` 49-ամյա Հու Ֆամբինը քաղաքի հիվանդանոցներից մեկի սրտաբանական բաժանմունքի ղեկավարն է:
Վիրահատելով տարեց տղամարդուն, ում մոտ ախտորոշվել է միոկարդի ծանր կաթված՝ բժիշկն ինքն ուժեղ ցավ է զգացել կրծքավանդակի շրջանում: Սակայն վախենալով, որ վիրահատության ընթացքում բժշկի փոխարինումը կարող է վտանգավոր լինել հիվանդի համար, նա շարունակել է վիրահատությունը՝ կարգադրելով իրեն մորֆի սրսկել, որպեսզի չզգա ցավը: Միայն վերջին կարը դնելուց հետո Ֆամբինը թույլ է տվել գործընկերներին հետազոտել իրեն:
Պարզվել է, որ վիրահատության ժամանակ բժշկի մոտ տեղի է ունեցել սրտի աորտայի անևրիզմա՝ զարկերակալայնանք: Ֆամբինին շտապ տեղափոխել են վիրահատարան, որտեղ 12 ժամ անց բժիշկները հաջողությամբ ավարտել են վիրահատությունը: Աղբյուրի փոխանցմամբ` այժմ բժիշկն իրեն լավ է զգում, և նրա կյանքին ոչինչ չի սպառնում:

7or.am