Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի (ՍՀՍՀԿ) սուզորդները մտահոգված են Սեւանա լճի խնդիրներով։ Արդեն վեցերորդ տարին է, ինչ Սեւանա լճում իրականացնում են հետազոտություններ։ Նրանք նշում են՝ առաջնային խնդիրներից է աղտոտվածությունը, եւ խորհուրդ տալիս պատասխանատուներին՝ ուշադրություն դարձնել դրան։ Այս մասին գրում է «a1plus.am»–ը։
Սուզորդները մի քանի օր առաջ Սեւանա լճից գտել են ուղտի գանգ եւ քարե տարա, որը մտադիր են հանձնել գիտնականներին. «Կղզու հյուսիսային կողմից սկզբում գտել էինք անհասկանալի բան, հետո մեզ ասացին, որ ուղտի գանգ է, իսկ սա արդեն երկրորդ գանգն է, որ գտնում ենք Շորժայի տարածքից՝ տասնութ մետր խորությունից»,–ասաց սուզորդ Վահե Մելքոնյանը:
Ինչպես ուղտը հասավ Սևան ու սուզվեց (տեսանյութ)