Լրահոս

14.11.2009 13:42

Կարինե Դանիելյանը հույս ունի, որ Հանրային խորհուրդը դեռ կկայանա

Կարինե Դանիելյանը հույս ունի, որ Հանրային խորհուրդը դեռ կկայանա

Մի առիթով «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի  նախագահ, ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի ազգային կոմիտեի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը նշել էր, որ եթե Հանրային խորհուրդն իրեն չարդարացնի, ինքը դուրս կգա այնտեղից։ «7օր»-ի հարցին, թե այն, որ նա դեռ շարունակում է մնալ Հանրային խորհրդում, արդյոք նշանակո՞ւմ է, որ այդ կառույցն իրեն արդարացրել է, Կ. Դանիելյանը պատասխանել է, թե չի կարելի ասել, որ աշխատանքն իրեն 100%-ով բավարարում է։

-Հանրային խորհուրդը դեռ ձևավորման, կայացման ընթացքում է, և ես, համենայնդեպս, դեռ հույսեր ունեմ խորհրդի հետ։ Խնդիրն այն է, որ շատ բան չի երևում։ Ես նախագահի հետ մեր առաջին հանդիպումից հպարտ դուրս եկա, որովհետև այնտեղ շատ սուր հարցեր բարձրացվեցին, բայց դա ոչ մի տեղ չերևաց, ես մի քանի հարց բարձրացրեցի, և դրանից հետո զգացի, որ ինչ-որ բան տեղից շարժվում է,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։