Պեկինում ձերբակալել են մի խումբ սպարտացիների (լուսանկար)
Չինաստանի մայրաքաղաք Պեկինի ոստիկանությունը կասեցրել է բավականին ուշագրավ ֆլեշմոբ, որին մասնակցել է մի քանի տասնյակ օտարերկրացի: «China Daily»-ի փոխանցմամբ` տղամարդիկ մարմնավորում էին «300 սպարտացիները» կինոնկարի հերոսներին:
Ֆլեշմոբի մասնակիցները կրում էին կաշվե կիսավարտիքներ, թիկնոցներ և սանդալներ: Նշվում է, որ որևէ զենք չի հայտնաբերվել: Ավելի ուշ պարզվել է, որ ֆլեշմոբն իրականում Պեկինի ռեստորաններից մեկի գովազդն էր:
«Սպարտացիներն» անցորդներին գարեջուր և ուտելիք էին առաջարկում: Շատերը հրճվանքի մեջ էին տեսածից, իսկ ոմանք ցանկություն են հայտնել լուսանկարվել մկանուտ արտասահմանցիների հետ: Սակայն մայրաքաղաքի որոշ բնակիչներ չեն գնահատել ռեստորանի գովազդային քայլը և դիմել են ոստիկանություն՝ հայտնելով, որ անհանգստացած են այն փաստից, որ քաղաքի փողոցներում զբոսնում են կիսամերկ տղամարդիկ:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները փորձել են ձերբակալել տղամարդկանց, և չնայած այն հանգամանքին, որ որոշ սպարտացիներ փորձել են դիմադրություն ցուցաբերել, րոպեներ անց բոլորը ձերբակալվել են։ Չինաստանի լրագրողների փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել ակցիան տեղական իշխանության հետ չհամաձայնեցնելու պատճառով։

7or.am