Տնտեսական

24.07.2015 14:46


Ա.Պողոսյան. «Աղաջուր են ներարկում թռչնամսի քաշն ավելացնելու համար»

Ա.Պողոսյան. «Աղաջուր են ներարկում թռչնամսի քաշն ավելացնելու համար»

Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն այսօր լրագրողներին հայտնել է, որ հիմնականում Ռուսաստանից է Հայաստան սառեցված թռչնամիս ներկրվում, և բավականին էժան իրացվում։ Այն ներկրվում է թևը, բուդը և թռչնի այլ մասերը խառը փաթեթավորված և միայն Հայաստանում է վերափաթեթավորվում։

–Այսինքն, հալեցնում են և երկրորդ անգամ սառեցնում, ինչից հետո անդառնալի պրոցեսներ են տեղի ունենում սննդամթերքում և մարդու առողջության համար բացասական հետքևանքների կարող են հանգեցնել։ Մեր տեղեկություններով՝ 200-300 գրամ աղաջուր են ներարկում թռչնամսի քաշն ավելացնելու և երկար ժամանակ մթերքը պահելու համար,-ասել է Ա.Պողոսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը