Հուլիսի 23-ին՝ ժամը 19.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Բագրատունյաց փողոցի թիվ 14 հասցեի մոտից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Միհրան Գ.-ին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որի մեջ եղել են 11.000 դրամ և տարբեր խանութների այցեքարտեր: Միհրան Գ.-ն հայտարարել է, որ դրամապանակը նույն օրը՝ ժամը 18.00-ին, գողացել է թիվ 44 երթուղու միկրոավտոբուսի ուղևորներից մեկի պայուսակից: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ուղևորը 1965 թ. ծնված Կարինե Ս.- է: Կատարվում է հետաքննություն:
Գողություն թիվ 44 երթուղու միկրոավտոբուսում