Ճապոնական հանրահայտ «Sony» ընկերությունը նախատեսում է անօդաչու հեռակառավարվող սարքեր արտադրել:
Ինչպես տեղեկացնում է « Вести.Ru»-ն, ընկերության «Sony Mobile» մասնաճյուղը և «ZMP» կազմակերպությունները ստեղծել են համատեղ «Aerosense» ընկերությունը, որը մասնագիտացված է օդալուսանկարման և ամպային հաշվարկների ուղղությամբ՝ տարածքի նկարահանման, չափումներ իրականացնելու և կորպորատիվ հաճախորդների ցանկությամբ տարբեր օբյեկտներին հետևելու համար:
«Aerosense» սարքերը հնարավոր կլինի օգտագործել հեռավոր լեռնային տարածքների տեղագրական նկարահանման կամ բարձրահարկ շենքերի կառուցումից առաջ տարածքի լուսանկարման համար:
Սկզբնական շրջանում նախատեսվում է արտադրել ուղղահայաց թռիչքով և վայրէջքով սարքեր: Նշվում է, որ 2016թ. տարբեր կողմնակի կազմակերպություններ հնարավորություն կունենան օգտագործել անօդաչու սարքերը տարբեր B2B-ծառայությունների համար: Սակայն սարքերը չեն հայտնվելու ազատ վաճառքում. գաջեթը հնարավորություն կունենան գնել միայն այն կազմակերպությունները, որոնք պայմանագիր կկնքեն «Aerosense»-ի հետ:
«Sony»–ն անօդաչու սարքեր կարտադրի (լուսանկարներ)

7or.am