Լրահոս

24.07.2015 20:53


Դատապարտյալ եղբորն այցելածի ներքնաշորի փողքի ծալքերից հայտնաբերել են ներարկիչ

Դատապարտյալ եղբորն այցելածի ներքնաշորի փողքի ծալքերից հայտնաբերել են ներարկիչ

Հուլիսի 23-ին, ժամը 13.15-ին, ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ից ոստիկանության Արթիկի բաժնում գրություն է ստացվել, որ հուլիսի 16-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Արթիկ» ՔԿՀ աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, խուզարկության սենյակում եղբորը` «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ, 1988 թ. ծնված Արթուր Ն.-ին տեսակցության եկած, 1980 թ. ծնված Բաբկեն Ն.-ի անձնական զննությամբ` ներքնաշորի փողքի ծալքերից հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 3 փաթեթ, որոնց մեջ եղել են գործարանային փակ վիճակում տարբեր դեղահաբեր և 3 մլ տարողության ներարկիչ: Երկրորդ փաթեթից հայտնաբերվել է «B-8» գրառմամբ 4 դեղահաբ և մածուցիկ, մուգ շագանակագույն, 1.9 գ կշռով կպչուն զանգված, իսկ երրորդից` 2 առանձին փաթեթներ, որոնցից մեկի մեջ եղել է 1.8 գ կշռով չորացված, մանրացված կանաչ զանգված, իսկ մյուսում` 1.9 գ կշռով, թաց, կանաչ բուսական զանգված: Ոտքի սրունքի հետնամասից էլ հայտնաբերվել է 1 լ տարողությամբ պլաստմասե տարա` լցված թափանցիկ, յորահատուկ սուր հոտով հեղուկ զանգվածով: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը