Գիտնականները պարզել են, որ Ամերիկայի բնիկների նախնիները գաղթել են Սիբիրից
Բերքլիում Կալիֆոռնիայի համալսարանի և Կոպենհագենի համալսարանի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ Ամերիկայի առաջին բնակիչները գաղթել են Սիբիրից վերջին սառցե դարաշրջանի ժամանակ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Scinence» ամսագրում։
Գիտնականները ենթադրում են, որ եկվորները սկզբում բնակություն են հաստատել Ալյասկայում, իսկ մի քանի հազ տարի անց՝ Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում։
Նոր բնակավայրերի որոնումների ժամանակ հնդկացիների նախնիներն անցել են Բերինգիայով, որը կապում էր հյուսիսարևելյան Ասիան հյուսիսարևմտյան Ամերիկայի հետ։
Գիտնականները նման եզրակացության են հանգել՝ ուսումնասիրելով Ամերիկայում, Սիբիրում և Խաղաղ օվկիանոսի կղզիներում ներկայումս ապրող բնիկների 31 գեն, ինչպես նաև 6 հազարից 200 հազար տարի առաջ ապրած մարդկանց մնացորդներ։
Հետազոտողները, սակայն, դեռևս չեն կարողանում ավելի հստակ նշել միգրացիայի շրջանում Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների բնիկների միջև առաջին տարբերությունների ի հայտ գալու ժամանակահատվածը։
«Որքան շատ ծագումնաբանական տվյալներ ուսումնասիրենք, այնքան հստակ պատասխան կտանք այդ հարցին»,–ասել է հետազոտության մասնակիցներից մեկը՝ Բերքլիում Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Յուն Սոնը։
Այդուհանդերձ, չնայած դժվարություններին, գիտնականներին հաջողվել է պարզել, որ Հյուսիսային և Հարավային Ամերիկաների բնիկ ժողովուրդների միջև տարբերություններն ի հայտ են եկել մոտավորապես 11 500–14 500 տարի առաջ՝ հնդկացիների մշակույթի առաջացման շրջանում։

7or.am