Լրահոս

24.07.2015 13:42


Զինամթերք գերեզմանատան աղբարկղի մոտ

Զինամթերք գերեզմանատան աղբարկղի մոտ

Հուլիսի 23-ին՝ ժամը 20.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Նորք-Մարաշի գերեզմանատան աղբարկղի մոտ զինամթերք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է փամփշտատուփ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտով, և ինքնաշեն 5.6 մմ տրամաչափի կրակող սարք: Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ: Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը