Լրահոս

24.07.2015 21:36


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 23-ից 24-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 23-ից 24-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 23-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 13-ը: Բացահայտվել է գողության` 9, խարդախության` 6, յուրացման` 2, կողոպուտի և ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 18-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը