ԱՄՆ–ում ձերբակալել են 5 բանկի կողոպուտի մեջ կասկածվող նախկին ոստիկանին
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Օրինջ շրջանում: Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, անցած չորեքշաբթի ավտոկանգառում իրավապահ մարմինները ձերբակալել են Լոս Անջելեսի նախկին ոստիկանին՝ 70-ամյա Ռենդոլֆ Բրյուս Էյդարին, որին մեղադրում են 5 բանկ կողոպտելու մեջ: Հայտնի է, որ Էյդարը գործել է միայնակ:
Աղբյուրի փոխանցմամբ` հանցագործին հնարավոր է դարձել ձերբակալել այն բանից հետո, երբ տարբեր լրատվամիջոցներ հրապարակել են կողոպուտի տեսանյութերը: Որոշ մարդիկ, ճանաչելով տղամարդուն, զանգահարել են ոստիկանություն և հայտնել նրա գտնվելու վայրը:

Այժմ նախկին ոստիկանը սպասում է դատավարությանը:
7or.am