ՆԱՍԱ–ն տիեզերքում երկրորդ Երկիրն է գտել (լուսանկարներ)
Ցնցող բացահայտում են արել ՆԱՍԱ-ի գիտնականները: Ինչպես տեղեկացնում է ՆԱՍԱ-ի պաշտոնական կայքը, նրանց հաջողվել է հայտնաբերել Կարապի համաստեղությունում գտվող «Kepler 452b» մոլորակը, որը շատ նման է Երկիր մոլորակին:
Մոլորակը գտնվում է Արև հիշեցնող աստղից այնպիսի հեռավորության վրա, որը հնարավորություն է տալիս ջրին մնալ հեղուկ վիճակում:
«Մոլորակի քաշը Երկիր մոլորակից 5 անգամ ավելի է։ Կարծում ենք, որ մթնոլորտն ավելի հաստ է, և ամպամածությունն ավելի շատ է: Մենք նաև կարծում ենք, որ այնտեղ ավելի շատ են գործող հրաբուխները: Այդ մոլորակը բոլորից շատ է նման Երկիր մոլորակին, այդ իսկ պատճառով մենք անվանել ենք այն «Երկիր 2.0»: Մոլորակն իր «Արևի»` G2 դասի սպեկտրալ աստղի շուրջ պտույտ է կատարում 385 օրվա ընթացքում», -մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է ՆԱՍԱ-ի գիտնականներից մեկը` նշելով, որ բարենպաստ պայմաններում «Kepler 452b»-ն անցկացրել է ոչ թե 4, ինչպես, օրինակ, Երկիր մոլորակը, այլ 6 մլրդ տարի:

7or.am