Աշխարհ

24.07.2015 17:41


Օդեսսայի ոստիկանությանը կմարզի ԱՄՆ ՀԴԲ–ն

Օդեսսայի ոստիկանությանը կմարզի ԱՄՆ ՀԴԲ–ն

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն կզբաղվի Օդեսսայի ոստիկանների մարզումներով։ Այս մասին, «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, ասել է Օդեսսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին՝ բարեփոխումների ազգային խորհրդի աշխատանքներն ամփոփելով։

Նրա խոսքերով՝ ուսուցման շրջանակներում կստեղծվի 50 մարդուց բաղկացած խումբ, որին կմարզեն ՀԴԲ–ի աշխատակիցները։

«Նրանք կառանձնացնեն այդ խմբին մյուսներից, որ գոնե այդ ճահճի ներսում ինչ–որ չոր տեղ գոյացնեն, որտեղ կաշխատեն մարդկանց հետ, այլ ոչ թե կրիմինալի, կազմակերպված հանցավորության դեմ և այլն»,–ասել է Սահակաշվիլին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ–ը կվերաֆինանսավորի նոր կադրերի պատրաստումը, ինչպես նաև Օդեսսայի ոստիկանության շրջանում տարվող կոռուպցիայի դեմ պայքարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը