Լրահոս

24.07.2015 17:14


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հուլիսի 23-24-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝
Երևանի Թոթովենցի փողոցի թիվ 64 հասցեում գտնվող «Զոդիակ» ՍՊԸ-ի մոտակայքում` 300 քմ, «Էրեբունի» օդանավակայանի մոտա¬կայքում՝ 2000 քմ, Արին-Բերդի թիվ 27 շենքի մոտակայքում` 1000 քմ, Թբիլիսյան խճուղում գտնվող լամպերի գործարանի մոտակայքում` 400 քմ, Մոլդովական փողոցում` Երևանի տարածաշրջանային թիվ 2 քոլեջի մոտակայքում` 2000 քմ, Նորքի 2-րդ փողոցում գտնվող գերեզմանատան մոտակայքում` 800 քմ, Լվովյան փողոցի թիվ 13-րդ շենքի մոտակայքում` 500 քմ բուսածածկ տարածք, «Հայռուսգազարտ» ՓԲԸ-ի մոտակայքում` 550 քմ, Ա. Հովհաննիսյան փողոցում գտնվող Տորք Անգեղի արձանի մոտակայքում` 100 քմ խոտածածկ տարածք:

Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պարույր Սևակ թաղամասի վերջնամասում` 500 քմ, Գետարգել գյուղի գերեզմանատան մոտակայքում` 1000 քմ, Գեղադիր և Հացավան գյուղերի միջանկյալ հատվածում` 3 հա, Արարատի մարզի Արարատ քաղաքի Սալակիթների փողոցում` 3000 քմ, Արարատի մարզի Դիմիտրով գյուղի Շահումյան փողոցի վերջնամասում` 3000 քմ, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի մոտակա հանդամասում` 15 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի գերեզմանատան մոտակայքում` 400 քմ, Նոր Արթիկ գյուղի սկզբնամասում` 1 հա, Շիրակի մարզի Արթիկ քաղաքի գերեզմանատան մոտակայքում` 1.5 հա, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի սկզբնամասում՝ «Սլավա տրուդա» շենքի մոտակայքում` 10 հա, Ազատաշեն-Հայանիստ ավտոճանապարհի աջակողմյան հատվածում` 2 հա ցորենի հնձած արտ, Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ի աջակողմյան հատվածում` 4000 քմ խոտածածկ տարածք, Սյունիքի մարզի Աճանան գյուղի վերջնամասում` 6 հա բուսածածկ տարածք, Սիսիան քաղաքում` 1500 քմ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Տեր-Առաքելյան փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում` 300 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը