ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ մանրամասնելով ԵրևանևԲաքու իրենց կատարած այցը, որին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ ԱնջեյԿասպշիկը:
Հայտարարության մեջ ասվում է, որ կայացած հանդիպումների ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում առկաառաջարկները, տևականկարգավորումապահովելու համար դրանք համաձայնեցնելու հարցը։
Համանախագահները ողջունում են այս տարեվերջին միմյանց հանդիպելու Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի պատրաստակամությունը: Նաև ողջունում են հայ-ադրբեջանական շփման գծում հարաբերական կայունության շրջանը, բայց և մտահոգությունենհայտնումլարվածությանաճիվերջին դեպքերիկապակցությամբ: Համանախագահները Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին կոչ են արել զերծմնալզոհեր ունենալուելքովբռնությանաճից և զինադադարին հավատարիմ մնալու համար ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը:
Հայտարարությունում նշվում է, որ Սարգսյանն ու Ալիևը վերահաստատել են իրենց հանձնառությունը` տվյալներ փոխանակել անհայտ կորածների վերաբերյալ` Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության հովանու ներքո:
Հանդիպումների արդյունքները ներկայացվել են Վիեննայում Մինսկի խմբին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ մանրամասնելով Երևան և Բաքու իրենց կատարած այցը, որին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
Հայտարարության մեջ ասվում է, որ կայացած հանդիպումների ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում առկա առաջարկները, տևական կարգավորում ապահովելու համար դրանք համաձայնեցնելու հարցը։
Համանախագահները ողջունում են այս տարեվերջին միմյանց հանդիպելու Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի պատրաստակամությունը: Նաև ողջունում են հայ-ադրբեջանական շփման գծում հարաբերական կայունության շրջանը, բայց և մտահոգություն են հայտնում լարվածության աճի վերջին դեպքերի կապակցությամբ: Համանախագահները Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին կոչ են արել զերծ մնալ զոհեր ունենալու ելքով բռնության աճից և զինադադարին հավատարիմ մնալու համար ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը:
Հայտարարությունում նշվում է, որ Սարգսյանն ու Ալիևը վերահաստատել են իրենց հանձնառությունը` տվյալներ փոխանակել անհայտ կորածների վերաբերյալ` Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության հովանու ներքո:
Հանդիպումների արդյունքները ներկայացվել են Վիեննայում Մինսկի խմբին:
7or.am