Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար ՆիկոլայԲորդյուժան այսօր այցելել է Երևան։ Ինչպես հայտնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը, այստեղ նաքննարկելու է Կովկասյանտարածաշրջանումկայունությունևանվտանգությունապահովելուհարցերը։
ՀՀ ԱԳՆ–ից էլ հայտնում են, որ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն արդեն ընդունել է Նիկոլայ Բորդյուժային։
Էդվարդ Նալբանդյանն ու Նիկոլայ Բորդյուժան անդրադարձել են աշնանը Դուշանբեում նախատեսված ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի օրակարգին, ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությանն առնչվող հարցերին։
Հանդիպմանն արծարծվել են Հավաքական անվտանգության խորհրդի՝ անցյալ տարեվերջին կայացած նստաշրջանի որոշումների իրականացման ընթացքն ու Կազմակերպության անդամ պետությունների միջև արտաքին քաղաքական համադրման հարցեր։
Բորդյուժան այցելել է Հայաստան
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այսօր այցելել է Երևան։ Ինչպես հայտնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը, այստեղ նա քննարկելու է Կովկասյան տարածաշրջանում կայունություն և անվտանգություն ապահովելու հարցերը։
7or.am