Փայլակ Հայրապետյան. «Նախկին վարչապետը և Կճոյանը միայն ինձ չեն խաբել»
«Օֆշորի գործով» տուժող Փայլակ Հայրապետյանը կարծում է, որ եթե այսպես շարունակվի, 300 տարում դատը չի ավարտվի: Այս մասին գրում է «Aravot.am»–ը։
«Ես պիտի հասնեմ նրան, որ Տիգրան Սարգսյանը եւ Սամվել Կճոյանը ներգրավվեն հարցաքննությանը. թո՛ղ բացահայտեն այդ բոլորը, թո՛ղ գան այստեղ, նստեն դատարանում, թո՛ղ բոլորը տեսնեն՝ եթե իրենք չեն մեղավոր, ես եմ մեղավոր, ես իմ մեղքի բաժինը կստանամ: Ես ուզում եմ, որ դեմ դիմաց նստեն, տեսնենք՝ ո՞վ է մեղավոր, ի՞նչ է արել: Ես ունեմ փաստաթուղթ՝ Աշոտ Սուքիասյանը. Աֆրիկայից մարդիկ վարչապետի հետ քննարկում են ադամանդի, ոսկու հարցը, որ պետք է այդ հարցերը լուծեն»:
Նրա պնդմամբ՝ սա նախկին վարչապետ, այժմ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի եւ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մասնակցությամբ միակ գործը չէ. «Նրանք միայն ինձ չեն խաբել: Սա ի ծնե խումբ է՝ «գցելու» համար»:

Մանրամասները՝ «Aravot.am»–ում։