Աշխարհ

23.07.2015 16:50


Պուտինը պատրաստ է Բեռլուսկոնիին քաղաքացիություն և նախարարի պաշտոն տալ

Պուտինը պատրաստ է Բեռլուսկոնիին քաղաքացիություն և նախարարի պաշտոն տալ
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին ասել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն Ռուսաստանի քաղաքացիություն ու նախարարի պաշտոն է առաջարկել։

Այս մասին տեղեկացնում է «gazeta.ru»-ն՝ հղում անելով «La Stampa» պարբերականին։

Թերթի տվյալներով՝ Բեռլուսկոնին այդ մասին պատմել է Հռոմի «Consolini» ռեստորանում «Առաջ, Իտալիա» կուսակցության անդամների հետ ընթրիքի ժամանակ։

«Կարծում եմ, որ ինձ Իտալիայի քաղաքական կյանքից դուրս են թողել, իսկ, օրինակ, Պուտինն ինձ ասել է, որ պատրաստ է ինձ քաղաքացիություն և էկոնոմիկայի նախարարի պաշտոնը տալ»,-ասել է Բեռլուսկոնին։

Պարբերականը չի հստակեցնում, թե ինչ պաշտոն է նկատի ունեցել Բեռլուսկոնին՝ «էկոնոմիկայի նախարար» ասելով, քանի որ Ռուսաստանի կառավարությունում նման հաստիք չկա։

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը