Լրահոս

14.11.2009 10:58

Հմայակ Հովհաննիսյանն առաջարկում է Վլադիմիր Կոստանյանի հայտարարություններին լուրջ չվերաբերվել

Հմայակ Հովհաննիսյանն առաջարկում է Վլադիմիր Կոստանյանի հայտարարություններին լուրջ չվերաբերվել

Թիվ 10 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Վլադիմիր Կոստանյանը նույն ընտրատարածքի պատգամավորության թեկնածուներին առաջարկել է միասնաբար ինքնաբացարկ հայտարարել, որպեսզի հավելյալ հնարավորություն ստեղծվի Նիկոլ Փաշինյանի՝ 10-րդ ընտրատարածքում լրացուցիչ ընտրություններին մասնակցելու համար։

«Սրանով մենք նաև ցույց կտանք, որ մեզանից որևէ մեկն «իշխանական պրոյեկտ» չէ. կեղծ ձևով չի ներկայանում ժողովրդին»,- մասնավորապես նշված է Վ. Կոստանյանի հայտարարությունում։

Թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու է առաջադրվել նաև Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։ Վ. Կոստանյանի առաջարկը նա չի ցանկացել մեկնաբանել՝ «7օր»-ին ասելով, որ լուրջ չի վերաբերվում նրան։

-Մի օր մի բան է ասում, մյուս օրը 180 աստիճանով հակառակ բանն է ասում։ Մի՞թե սա քննարկման արժանի լուրջ դեմքի վարքագիծ է։ Իհարկե ո՛չ,- «7օր»-ին ասել է Հ. Հովհաննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։