Քաղաքական

23.07.2015 15:06


«Օֆշորի գործով» դատական նիստը հետաձգվել է

«Օֆշորի գործով» դատական նիստը հետաձգվել է

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է «օֆշորի գործով» նիստը, որին, սակայն, ներկա չի եղել ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի պաշտպան Յուրիկ Խաչատրյանը։

Նշվել է, որ պատճառը Վարչական դատարանում մեկ այլ դատական նիստին մասնակցելն է։

Նիստը հետաձգվել է մինչև հուլիսի 30-ը:

Տուժող Փայլակ Հայրապետյանը դա որակել է որպես ժամանակի կորուստ։

Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ Փ. Հայրապետյանը պահանջել էր դատարան հրավիրել Կճոյանին, Տիգրան Սարգսյանին, նախկին նախարարներին ու բանկերի պաշտոնյաներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը