Աշխարհ

24.07.2015 01:25


Ռուս կինն առաջարկում է վարձակալել ծույլ ամուսնուն ժամը հազար ռուբլով

Ռուս կինն առաջարկում է վարձակալել ծույլ ամուսնուն ժամը հազար ռուբլով

Ուշագրավ հայտարարություն է տեղադրել համացանցում ՌԴ Իժևսկ քաղաքի բնակչուհին: «Комсомольская правда»-ի փոխանցմամբ` Ելենա անունով կինը որոշել է փող վաստակել ամուսնու հաշվին և համացանցում հայտարարություն տեղադրել, որում առաջարկում է վարձակալել իր «ամենածույլ ամուսնուն»։

«Ցանկանո՞ւմ եք «սուպերծույլին» վարձակալել։ Զանգահարե՛ք հենց հիմա: Միայն մեզ մոտ դուք կարող եք վարձակալել ամենաէժան ծույլերին: Միայն մեր ծույլերը կարող են նստել համակարգչի դիմաց օրը 25 ժամ՝ չուտելով և զուգարան չգնալով: Պատվիրե՛ք սուպերծույլին 3 ժամվա համար և ստացե՛ք 4-րդ ժամն անվճար», - ասված է հայտարարության մեջ:

Վարձակալության 1 ժամվա գինը կազմում է հազար ռուբլի: Ելենան պատմել է, որ այդպես որոշել է գոնե ինչ-որ եկամուտ ստանալ ամուսնուց, քանի որ ամուսնության 4 տարվա ընթացքում տղամարդը գրեթե չի աշխատել, և չի օգնել կենցաղին վերաբերող հարցերում:

«Նա անընդհատ նստած է համակարգչի դիմաց: Եղել են ժամանակներ, երբ նա ընդունվում էր գործի, սակայն ամեն օր ուշանում: Նա շատ է սիրում համակարգչային խաղեր և գործից հետո միշտ շտապում էր սիրած կերպարների մոտ», - պատմել է կինը՝ նշելով, որ թեև հայտարարությունը ոչ մի արդյունք չի տվել, չի պատրաստվում ամուսնալուծվել, քանի որ սիրում է ամուսնուն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը