Աշխարհ

23.07.2015 02:03


Ավելի քան 100 տարի կենսաբանները չեն նկատել գիտությանն անհայտ չղջիկի տեսակը

Ավելի քան 100 տարի կենսաբանները չեն նկատել գիտությանն անհայտ չղջիկի տեսակը

Գիտնականները հայտնաբերել են «Lonchophylla» ընտանիքին պատկանող չղջիկի նոր տեսակ: «Газета.Ru»-ի փոխանցմամբ՝ բացահայտման յուրահատկությունն այն է, որ չղջիկի այդ տեսակն արդեն ավելի քան 100 տարի գտնվում է տարբեր կենսաբանական թանգարանների հավաքածուներում, սակայն գիտնականները կարծում էին, որ կենդանին պատկանում է այլ ընտանիքի՝ «Lonchophylla mordax»-ին, որը տարբերվում է փորի հատվածում ավելի բաց մազածածկույթով և գանգի ու ատամների փոփոխված ձևով: Սակայն գիտնականները չէին պատկերացնում, որ չղջիկը կարող է այլ տեսակի պատկանել: Մանրամասն ուսումնասիրությունների արդյունքում գիտնականները եկել են այն եզրակացության, որ մոտ 100 տարի սխալվել են՝ կենդանուն դասելով այլ տեսակի: Նոր տեսակը ստացել է «Lonchophylla inexpectata» անվանումը, որի երկրորդ բառը նշանակում է «անսպասելի»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը