Օդային դեսանտի օրն Արխանգելսխկում կարող է գեյ շքերթ տեղի ունենալ
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգի ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները որոշում են կայացրել անցկացնել իրենց շքերթն օգոստոսի 2-ին՝ Օդային դեսանտի օրը։ Ինչպես տեղեկացնում է «РСН» ռադիոկայանը, այդ մասին ուղիղ եթերում հայտարարել է «Հավասարություն» ԼԳԲՏ կազմակերպության ղեկավար Յուրի Գավրիկովը:
Միջոցառմանը, նախնական տվյալներով, մասնակցելու է մոտ 600 մարդ։ Գավրիկովը հայտնել է, որ միասեռության քարոզչությունից երեխաներին պաշտպանող օրենքի պատճառով շքերթի կազմակերպիչները որոշել են չօգտագործել ամուսնությունների իրավահավասարության և հասարակության մեջ զանգվածային հոմոֆոբիայի աճի մասին կարգախոսները: Նա ընդգծել է, որ թեև շքերթի մասնակիցներին արգելված է օգտագործել գազային բալոններ և ինքնապաշտպանության այլ միջոցներ, սակայն նրանք չեն վախենում բնակչության հետ բախումներից:
«Հուսով ենք, որ ոստիկանությունը կապահովի կարգն ու կանոնը», - ասել է Գավրիկովը: Նշենք, որ Օդային դեսանտի օրը գեյ շքերթ անցկացնելու մասին հայտը ներկայացվել է նաև Արխանգելսկի քաղաքապետարան։

7or.am