Լրահոս

23.07.2015 13:22


Ճշմարիտյանն Իրանի հետ հարաբերությունների զարգացումը հեռանկարային է համարում

Ճշմարիտյանն Իրանի հետ հարաբերությունների զարգացումը հեռանկարային է համարում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Իրանի և «վեցնյակի» համաձայնագրին՝ ասել է.

–Որքան նման հարաբերությունները ջերմանան, կարգավորված լինեն, այնքան մեզ համար դրական է:

Նա հավելել է, որ Իրանի և Հայաստանի համագործակցությունը կարող է լինել առանց բացառության բոլոր ոլորտներում։

80–միլիոնանոց շուկա է, և 37 տարի է՝ էմբարգոյի տակ է: Իրենց տնտեսությունը լուրջ պոտենցյալ ունի, և դրա օգտագործումը մեր երկկողմ համագործակցության մեջ Հայաստանի համար հեռանկարային է,–հավելել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը