Լրահոս

14.11.2009 10:43

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը 24 ժամով կհրաժարվի սննդից

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը 24 ժամով կհրաժարվի սննդից

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան ԳԻ Մունը որոշել է 24-ժամյա հացադուլ հայտարարել՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու ավելի քան մեկ մլրդ մարդկանց վրա, ովքեր տառապում են սովից և թերսնուցումից։ «MIGnews.com»-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի ներկայացուցչությունը հայտնել է, որ Պան Գի Մունը սնունդ չի ընդունելու կիրակի օրը՝ Հռոմ թռչելու ժամանակահատվածում, որտեղ երկուշաբթի բացվելու է սովի դեմ պայքարի խնդիրներին նվիրված 3-օրյա միջազգային համաժողովը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։