Աշխարհ

23.07.2015 20:16


Երգչուհի Ադելը մտադիր է Մեծ Բրիտանիայից ԱՄՆ տեղափոխվել

Երգչուհի Ադելը մտադիր է Մեծ Բրիտանիայից ԱՄՆ տեղափոխվել

Երգչուհի Ադելը ծրագրում է Անգլիայից Կալիֆոռնիա տեղափոխվել և այդ նպատակով ուսումնասիրում է Լոս Անջելեսի թանկարժեք առանձնատները։ Այս մասին գրում է «Variety» –ն։

Պարբերականի տվյալներով՝ երգչուհին տուն է փնտրում ԱՄՆ–ում արդեն կես տարի. մի քանի օբյեկտ արդեն իսկ գրավել են նրա ուշադրությունը։ Դրանց շարքում էր, մասնավորապես, 929 քմ տարածքով առանձնատունը, որն, ի վերջո, 10,5 մլն դոլարով վաճառվեց «Գահերի խաղ» սերիալի պրոդյուսեր Հայմոն Քեսեդիին։ Ադելին կարծես հետաքրքրում էր նաև Ջեյսոն Սթեթհեմի տունը՝ 9 մլն դոլար արժողությամբ, իսկ ավելի վաղ խոսակցություններ էին տարածվել, որ երգչուհուն գրավել է Մալիբուի՝ օվկիանոսի տեսարանով առանձնատունը՝ 7 մլն դոլար արժողությամբ։

Երգչուհին բավական ծանոթ է Լոս Անջելեսին. մի քանի տարի առաջ նա թանկարժեք տուն էր վարձակալել Բևեռլի Հիլզում՝ 7 ննջասենյակով։

Ներկայումս, պարբերականի փոխանցմամբ, Ադելը մեկ կամ երկու թաունհաուս ունի Լոնդոնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը