Ջորջ Քլունիի հարևանները դեմ են թաղամասում տեսախցիկներ տեղադրելու դերասանի որոշմանը
Մեծ Բրիտանիայի Օքսֆորդշիրի շրջանում բնակվող հայտնի հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի հարևանները կտրականապես դեմ են արտահայտվել դերասանի որոշմանը՝ թաղամասում տեղադրել 18 տեսախցիկ, որոնք պետք է հսկեն իրավիճակը դերասանի տան մոտից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա: Այս մասին տեղեկանցում է «The Telegraph»-ը:
Նման որոշումը Քլունիի հարևանները համարել են ներխուժում անձնական կյանք և սպառնացել դիմել դատարան: Այժմ հոլիվուդյան աստղը փորձում է լուծել հարցն առանց դատական քաշքշուկի. տեսախցիկների տեղադրման աշխատանքները դադարեցվել են, սակայն սարքերը չեն ապամոնտաժվել: Նշվում է, որ վերահսկման համակարգի համար Քլունին պատրաստ է վճարել մի քանի տասնյակ հազար դոլար:
Տեսախցիկները, որոնք նախատեսվում էր տեղադրել, կարող են շրջվել360 աստիճան,և պաշտպանված են հակաբարբարոսական ծածկույթով:
Ջորջ Քլունիի հարևանները դեմ են թաղամասում տեսախցիկներ տեղադրելու դերասանի որոշմանը
Մեծ Բրիտանիայի Օքսֆորդշիրի շրջանում բնակվող հայտնի հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի հարևանները կտրականապես դեմ են արտահայտվել դերասանի որոշմանը՝ թաղամասում տեղադրել 18 տեսախցիկ, որոնք պետք է հսկեն իրավիճակը դերասանի տան մոտից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա: Այս մասին տեղեկանցում է «The Telegraph»-ը:
Նման որոշումը Քլունիի հարևանները համարել են ներխուժում անձնական կյանք և սպառնացել դիմել դատարան: Այժմ հոլիվուդյան աստղը փորձում է լուծել հարցն առանց դատական քաշքշուկի. տեսախցիկների տեղադրման աշխատանքները դադարեցվել են, սակայն սարքերը չեն ապամոնտաժվել: Նշվում է, որ վերահսկման համակարգի համար Քլունին պատրաստ է վճարել մի քանի տասնյակ հազար դոլար:
Տեսախցիկները, որոնք նախատեսվում էր տեղադրել, կարող են շրջվել 360 աստիճան, և պաշտպանված են հակաբարբարոսական ծածկույթով:
7or.am