Լրահոս

14.11.2009 09:57

Վլադիմիր Կոստանյանի ինքնաբացարկի առաջարկը

Կենտրոն համայնքի թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածուներին առաջարկում եմ միասնաբար հանել թեկնածությունները՝ ինքնաբացարկ հայտարարել, որպեսզի հավելյալ հնարավորություն ստեղծվի Նիկոլ Փաշինյանի՝ 10-րդ ընտրատարածքում լրացուցիչ ընտրություններին մասնակցելու համար, որպեսզի որեւէ մեկը չասի, թե մենք ընտրություններին մեր մասնակցությամբ մասնակցում ենք Նիկոլի դեմ իրականացվող քաղաքական հաշվեհարդարին:

Եթե մենք ճշմարտություն ենք ասել, չենք խաբել ժողովրդին, չենք փորձել ընդդիմության հաշվին դիվիդենտներ շահել, եթե իրականում մտահոգված ենք Հայաստանում ընդդիմության առաջխաղացման հնարավորությամբ, եթե իսկապես ողջունում ենք Նիկոլի առաջադրումը եւ կարեւորում նրա մասնակցությունն ընտրապայքարին, պիտի միասնաբար ինքնաբացարկ հայտարարենք: Սրանով մենք նաեւ ցույց կտանք, որ մեզանից որեւէ մեկն «իշխանական պրոեկտ» չի, կեղծ ձեւով չի ներկայանում ժողովրդին

Հարգանքով՝ Վլադիմիր Կոստանյան

Թիվ 10 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։