Աշխարհ

23.07.2015 10:05


Ճապոնիայում շոգի պատճառով մոտ 6 հազ մարդ է հոսպիտալացվել

Ճապոնիայում շոգի պատճառով մոտ 6 հազ մարդ է հոսպիտալացվել

Ճապոնիայում 14 մարդ է մահացել, մոտ 6 հազարը՝ հոսպիտալացվել սաստիկ շոգի պատճառով, որը շարունակվում է արդեն մի քանի շաբաթ։ Այս մասին գրում է «Գազետա»–ն՝ «Weather.com» պորտալին հղումով։

Որոշ մարզերում ջերմաստիճանը երկար ժամանակ 35° է եղել։ Ռեկորդ է սահմանվել Տակադում, որտեղ գրանցվել է 39° տաքություն։ Հյուսիսային որոշ շրջաններում վերագրանցվել են 1976թ. ռեկորդային ջերմաստիճանները։

Մահացածների և հոսպիտալացվածների մեծ մասն աշխարհի ամենաուրբանիզացված շրջաններից մեկի՝ Մեծ Տոկիոյի բնակիչներն են։ Նշվում է, որ հոսպիտալացվածների մեծ մասը թոշակառու է։

Ընդհանուր առմամբ, այս տարի Ճապոնիայում շոգերի զոհ է դառել 25 մարդ, 14 հազարը՝ հոսպիտալացվել։

Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ անոմալ շոգերի պատճառով Հնդկաստանում 500 մարդ է մահացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը