Աշխարհ

23.07.2015 09:55


Նուլանդը և Կարասինը քննարկել են մինսկյան պայմանավորվածությունների իրագործման ընթացքը

Նուլանդը և Կարասինը քննարկել են մինսկյան պայմանավորվածությունների իրագործման ընթացքը

ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հեռախոսային բանակցություններ է անցկացրել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի հետ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են մինսկյան պայմանավորվածությունների իրագործման ընթացքը՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման ուղղությամբ։

Ավելի վաղ Նուլանդը հայտարարել էր, որ Ուկրաինան կատարել է մինսկյան համաձայնությամբ ստանձնած իր պարտականությունները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը