Լրահոս

23.07.2015 07:20


ՃՏՊ Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Երևան հատվածում

ՃՏՊ Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Երևան հատվածում

Հուլիսի 22-ին, ժամը 22.27-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Մ-1 ավտոճանապարհին` Բագավան թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Երևան հատվածի 1-ին կմ-ում «ԶիԼ-130» մակնիշի 35 SP 394 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել վարորդ` 1958 թ. ծնված Մ. Մ.-ը, ուղևոր` 1991 թ. ծնված Ս. Պ.-ը, ովքեր հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքաի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը