Հուլիսի 12-ին, ժամը 23.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի ցնցում, քթոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1998 թ. ծնված Վազգեն Ե.-ն: Նա հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է ջրոցի խաղալիս քիթն ընկերոջ ուսին հարվածելու հետևանքով: Հուլիսի 13-ին, ժամը 15.20-ին, Վազգեն Ե.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ վնասվածքը ստացել է ոչ թե ընկերոջ ուսին հարվածելու, այլ հուլիսի 12-ին, ժամը 15.00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 15 հասցեի մոտ ջրոցի խաղալիս անհայտ անձի կողմից բռունցքով հարվածելու հետևանքով: Նշանակվել է ԴԲՓ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վազգեն Ե.-ին մարմնական վնասվածքը պատճառել է 1992 թ. ծնված Նարեկ Թ.-ն: Ձեռնարկվում են միջոցառումներ Նարեկ Թ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:
Մարմնական վնասվածք` ջրոցի խաղալիս