Լրահոս

22.07.2015 16:07


Լոռու մարզպետի որդու վրա կրակողն ազատ է արձակվել

Լոռու մարզպետի որդու վրա կրակողն ազատ է արձակվել
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այսօր հսկող դատախազի որոշմամբ՝ ազատ է արձակվել Լոռու մարզպետի որդու վրա կրակած Կարեն Երիցյանը: Մեր տեղեկություններով` մարզպետի որդին՝ Լևոն Նալբանդյանը, բողոք չի ներկայացրել:
Արդյունքում` նրա նկատմամբ առաջադրվել է միայն ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանք:
Հիշեցնենք՝ կիրակի օրը՝ հուլիսի 19-ին, Կարեն Երիցյանը կրակել էր մարզպետի որդու վրա, որի արդյունքում վերջինը, սրունքների շրջանում ստացած հրազենային վնասվածքներով, տեղափոխվել էր հիվանդանոց։
Մանրամասները՝ «Փաստինֆո»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը