Աշխարհ

23.07.2015 00:09


Նիդեռլանդների բնակչուհին կամուսնանա շան հետ իր կատու ամուսնուն կորցնելուց հետո (լուսանկարներ)

Նիդեռլանդների բնակչուհին կամուսնանա շան հետ իր կատու ամուսնուն կորցնելուց հետո (լուսանկարներ)

Նիդեռլանդների բնակչուհի Դոմինիկ Լեսբիրելը կամուսնանա իր շան հետ նախորդ ամուսնու՝ կատվի մահից հետո։

Ինչպես գրում է «New York Daily News»–ը, կատուն սատկել է երիկամային անբավարարությունից։ Լեսբիրելը պատմել է, որ դժվար է կայացրել կենդանուն քնեցնելու որոշումը։

«Բայց ինձ հաջողվեց 16 հրաշալի տարի անցկացնել նրա հետ»,– պատմել է հոլանդուհին։

41–ամյա Լեսբիրելը մտադիր է իր վշտի հետ հաշտվելուց հետո ամուսնանալ շան՝ Թրևիսի հետ։ Հոլանդուհին փրկել է թափառական շանը, երբ ապրում էր Հունաստանում։ Կենդանուն նա գտել է լողափին։

Լեսբիրելը նույնիսկ նմանաբովանդակ կայք է բացել 2003թ.՝ «Ամուսնացիր քո տնային կենդանու հետ» անվամբ («MarryYourPet»), որը կենդանիների համար հարսանիքներ է կազմակերպում։ Հոլանդուհու խոսքերով՝ ծառայություններ ոչ բոլորին են մատուցվում։ Կա հատուկ պայման՝ չամուսնալուծվել։

«Ես չեմ ուզում ինչ–որ մեկին թույլ տալ թողնել իր կենդանուն»,–ասել է կինը։ Բացի այդ, Լեսբիրելի խոսքերով՝ «մեզ բոլորիս անհրաժեշտ է անշահախնդիր սեր, բայց դժվար է այն գտնել մարդու կողքին»։

Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ Լոնդոնի բնակչուհին ամուսնացել է ապաստարանի երկու կատվի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը